top of page
Մենք
Այսօր գոյություն ունեն հայկական 2 պետություններ՝ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Հայերը համարվում են բնիկ ազգ Հայկական լեռնաշխարհում։ Հայերի թիվը աշխարհում կազմում է ավելի քան 13 մլն։
Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ վկայված ավանդության՝ Հայաստան անունը կապվում է առասպելական Հայկ նահապետի անվան հետ, որը հայոց երկրի հիմքն է դրել։ Ներկայումս գիտական շրջաններում ընդունված է հայ ժողովրդի ինքնա նվանումը կապել խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասա երկրի հետ, որը, ենթադրաբար, զբաղեցրել է Փոքր Հայքի արևելյան մասի և Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի տարածքը։

bottom of page