

Հայաստանի պատմության պետական թանգարան
Թանգարանը (հունարեն՝ μουσεῖον, բառացի «Մուսայի տուն»), գիտական, գիտալուսավորական կառույց է, որտեղ հավաքագրվում, պահպանվում,...
Հայաստանը հնագույն պատմական և հարուստ մշակութային ժառանգությամբ պետություն է։ ԱվանդաբարՀայոց պատմության սկիզբ է համարվում մ.թ.ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի հիմնադիր նախահայրը՝ Հայկ Նահապետը, Հայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավոր Բելին և անկախություն նվաճում։ Մեծ Հայքի թագավորությունը առաջինն էր աշխարհում, որ մեր թվարկության 4-րդ դարի սկզբին՝301 թվականին, ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական պաշտոնական կրոն։ Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը երկրի հիմնական կրոնական հաստատություն է ճանաչում աշխարհի հնագույն՝ Հայ Առաքելական Եկեղեցին:
Հայաստանի ազգային ու պաշտոնական լեզուն՝ հայերենը, ունի սեփական ինքնատիպ այբուբեն, որը ստեղծել է[Ն 2] Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։