top of page

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

  • Фото автора: aniharutyunyan123
    aniharutyunyan123
  • 3 июл. 2015 г.
  • 1 мин. чтения

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է 1968թ. հոկտեմբերի 21-ին` Էրեբունի-Երևան քաղաք-ամրոցի հիմնադրման 2750-ամյակի առիթով: Հնավայրը պատմամշակութային արգելոց-թանգարան է` 60 հա մակերեսով: «Էրեբունի» թանգարանի շենքի ճարտարապետը Շմավոն Ազատյանն է, քանդակագործը` Արա Հարությունյանը:

Արգելոց-թանգարանն ունի 2 մասնաճյուղ-թանգարան. Երևանյան լճի ափին գտնվող Շենգավթի վաղ երկրագործական բնակատեղին և Ռուսա II-ի` Երևանի հարավարևմտյան արվարձանում`

https--fbcdn-sphotos-e-a.akamaihd.net-hphotos-ak-ash4-999055_1387126224841616_792506923_n.jpg

Հրազդան գետի ափին, մ.թ.ա. VIIդ. կեսերին կառուցված Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաք-ամրոցը: Թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը` պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: 1970թ. շենքի նախագիծն արժանացել է ԽՍՀՄ Ճարտարապետների միության դիպլոմի: Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ և օտարերկրյա զբոսաշրջիկներ այցելում են թանգարան` իրենց ստացած տպավորությունների մասին գրառումներ թողնելով թանգարանի հուշամատյանում: Միայն 2009թ. թանգարանն ունեցել է 17 200 այցելու:

 
 
 

Comments


НОВЫЕ ЗАПИСИ:
ПОИСК ПО КЛЮЧЕВЫМ СЛОВАМ:
bottom of page