top of page

Նիկոլ Դումանի տուն-թանգարան

Նիկոլ Դումանի տուն-թանգարան (ժողովրդականճարտարապետության, ազգագրության ևգյուղականկենցաղի թանգարան) Տեղակայված է Ասկերանի շրջանիԾաղկաշատ գյուղում (Ղշլաղ),Ստեփանակերտ-Գանձասարավտոմայրուղու 22-րդ կիլոմետրի վրա: Այն իրենիցներկայացնում է 19-րդ դարի բնակելի շինություններիհամալիր, վերականգնվել է բնագրաբնույթ նյութերով:Հիմնականումդրանք` շինարարական տեխնիկայիլավագույն ավանդույթները իրենց մեջ վերցրած,փորագրվածփայտյա պատշգամբներով, երկհարկանի տներ են: Պատշգամբների փայտյաժանյակները, հմտորենփորագրությամբ պատված սյուներն ու փայտամածները ապշեցնումեն հաճախորդներին իրենցանկրկնելիությամբ: Ազգագրական թաղամասի տարածքումմանրակրկիտ ճշտությամբ ներկայացվածեն ղարաբաղցիների 19-րդ դարի կենցաղի ուկյանքի պայմանները: Շատ ռեալորեն վերականգնված էինտերերը, կահույքը, տնտեսությանև կենցաղի առարկաները, իրական նմուշներ` հավաքված շրջակագյուղերից:

Ազգագրական թանգարանի տարա

ծքում է տեղակայված 19-րդ դարի վերջի և 20-րդ դարիսկզբի հայժողովրդի ազգային ազատագրական շարժման հերոսներից մեկի` Նիկոլ Դումանի(Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) տուն թանգարանը: Տուն-թանգարանի դահլիճներից մեկընվիրված է նրա կյանքին ուգործունեությանը: Այստեղ ցուցադրվում են քարտեզներ, հայերիազատագրական շարժումըլուսաբանող գծագրեր, հայրենիքի ֆիդայի պաշտպաններիսխրագործությունները:Առանձին վահանակէ տրամադրված 1905-1906 թվականներինԲաքվում հայ-թաթարական ընդհարումներին, երբ ի շնորհիվՆիկոլ Դումանի բացառիկռազմական տաղանդի մի բուռ վատ զինված հայ կամավորականներիհաջողվեցպաշտպանել Բաքու քաղաքի հայկական բնակչությանը, ներկայիսԱդրբեջանիմայրաքաղաքի քրիստոնեական մասը կողոպտած ադրբեջանական մոլեռանդամբոխի մոլեգինհարձակումներից: Դահլիճում ցուցադրվում է հայ ֆիդայիների օգտագործած19-րդ դարի զենքիիրական նմուշներ, այլ ռազմական պարագաներ: Թանգարանիտարածքում վերականգնված էհամապատասխան դարաշրջանի տնտեսական կառույցներ:Հաճախորդները կարող են ոչ միայնտեսնել ավանդական թոնրատունը (հացի փուռ), այլևփորձել իրենց աչքի առջև նոր թխվածավանդական ղարաբաղյան հաց` թոնրի հաց:Ազգագրական թաղամասում շինություն է գտնվել նաևհուշանվերների կրպակի համար,որտեղ կարելի է ձեռք բերել ինչպես բարձրորակ ավանդականհուշանվերներ, այնպես էլգյուղական բնակչության մանր շինվածքներ, պահածոյացված մրգեր ևբանջարեղենտեղական համեմունքներ յուրօրինակ փաթեթավորումներով: Ավանդական մառանում(գինունկուղ) հյուրերը կարող են փորձել տեղական գինու տեսակներ և թթի օղի, որը ձեզկմատուցվենավանդական թեթև ուտեստով` հաց, պանիր, թթվի և իհարկե հանրահայտԺենգյալով հացով: Գորգա-ջուլհականոցում հաճախորդները կտեսնեն ինչպես հնագույնտեխնոլոգիայով ժամանակակիցջուլհակագործները գործում են հիանալի ղարաբաղյանգորգեր, իսկ ցանկության դեպքում կարող եննաև ձեռք բերել դրանք: Զբոսաշրջիկների մոտշատ հայտնի են այգում` լայնասաղարթ թթենու տակկամզակերպվող ավանդական ճաշերնու ընթրիքները: Ազգագրական թաղամասի տարածքում հաճախհայտնի խմբերի կողմիցկազմակերպվում է ավանդական և դասական երաժշտությամբ համերգներ:Հատուկպատվերներով կազմակերպվում են նաև Ղարաբաղի գյուղի 19-րդ դարի կայնքն ուկենցաղըցուցադրող զգեստավորված ազգագրական շոուներ: Որոշ շինություններ վերածվածեն հարմարավետզբոսաշրջային տներ, որոնցում հյուրերը կարող են գիշերել: Թանգարանըաշխատում է առանցհանգստյան և տոն օրերի: Բաց է յուրաքանչյուր օր ժամը 10:00-ից մինչև19:00-ն: Մուտքը թանգարանիտարածք անվճար է, բայց ընդունված է թողնել ոչ մեծ թեյափողսպասարկող անձնակազմի համար,ինչպես նաև նվիրատվություններ կատարել համալիրիզարգացման համար:


НОВЫЕ ЗАПИСИ:
ПОИСК ПО КЛЮЧЕВЫМ СЛОВАМ:
Тегов пока нет.
bottom of page