top of page

Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան

Այս թանգարանը մշակույթի եզակի կենտրոն է, որտեղ պահպանվում ու ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և կերպարվեստի նմուշներ: 1930-ականների վերջին ազգագրագետ-բանահավաք Հաբեթնակ Բաբայանի գլխավորությամբ հիմնադրվում է Ժողովրդական ստեղծագործության տունը, որի հավաքածուն թանգարան ստեղծելու հիմքը դարձավ: Թանգարանն ստեղծվել է1978թ.: Ցուցանմուշները պատկերացում են տալիս հայկական ժողովրդական արվեստի զարգացման փուլերի մասին:

Թանգարանն ունի մշտական ցուցադրության 4 դահլիճ, որոնցում ցուցադրվում է շուրջ 2 հազար, իսկ ‎ֆոնդերում պահվում են 11 հազարից ավելի ցուցանմուշ, որոնք անընդհատ համալրվում են նվիրատվությունների ու գնումների շնորհիվ: Դահլիճներից երեքը խստորեն մասնագիտացված են և բաժանվում են` փայտարվեստի և խեցեգործության, մետաղագործության, գեղարվեստական մշակման, արծաթագործության, քարարվեստի և ձեռագործ արվեստի բաժինների և ենթաճյուղերի, կա մեկ ընդհանուր բաժին-դահլիճ, որտեղ ներկայացվում են գորգարվեստի, խեցեգործության և մետաղագործության նմուշներ, այստեղ անցկացվում են հանդիպումներ, զրույցներ, ժողարվեստին վերաբերող քննարկումներ:

Թանգարանում ներկայացվում են նշանավոր արվեստագետներ Արծրուն Բերբերյանի (մետաղագործ), Էդվարդ Ղազարյանի, Ռա‎ֆիկ Բադալյանի (միկրոմինյատյուրիստ), Կարապետ Նորաշխարհյանի, Ռոբերտ Եսայանի (արծաթագործ), Սահակ Սահակյանի, Ժիրայր Չուլոյանի, Վահան Հացագործյանի, Մեսրոպ Ավագյանի (փայտարվեստ), Մամիկոն Մխիթարյանի, Վիլյամ Մուրադյանի (քարարվեստ), Անահիտ Իսունցի, Դավիթ Ջրբաշյանի, Մարի Ղազանչյանի, Սոնա Գարամանյան (Ավստրալիա), Սալոմե Ջրբաշյանի (ձեռագործ) ու նաև տարբեր երկրների արվեստագետների ստեղծագործությունները: Այստեղ կազմակերպվում են նաև դրսի վարպետների ցուցահանդեսներ:

Թանգարանը մասնաճյուղ ունի Դիլիջանում, համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ, Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության հանրապետական կենտրոնի հետ: Թանգարանի նյութերը ներկայացվում են արտասահմանում, օրինակ. հայկական այբուբենի տառերով գորգը` Մարսելում, ցուցադրություններ են կազմակերպվել նաև Հունաստանում, ԱՄՆ-ում և այլուր:


НОВЫЕ ЗАПИСИ:
ПОИСК ПО КЛЮЧЕВЫМ СЛОВАМ:
Тегов пока нет.
bottom of page