Հովհ. Թումանյանի թանգարան
- aniharutyunyan123
- 3 июл. 2015 г.
- 2 мин. чтения
953թ. ապրիլին Երևանի Մոսկովյան 40 հասցեում ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով բացվեց Հովհ. Թումանյանի թանգարանը, որտեղ խնամքով պահվում է ավելի քան 18000 ցուցանմուշ: Թանգարանի երկրորդ հարկի առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն ա
րժեքներից մեկը` Հովհ. Թումանյանի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը` մոտ 8000 հատորով: Մեծ տպավորություն է թողնում Թիֆլիսի <<Վերնատան>> կրկնօրինակը: Թանգարանի ուշագրավ անկյուններից է նաև <<Լոռվա ձորը>> համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է<<Անուշ>>օպերայի հնչյուններով:
Գրադարանը ամենահարուստ ու բազմաբովանդակ գրադարաններից է մեծ գրողների շրջանում. Լև Տոլստոյ, Գյոթե, Թումանյան… Պահպանվել է գրադարանի 8150 (6160 անուն) գիրք ու պարբերական: Դրանցից հայերեն 2400 (2042 անուն), ռուսերեն 5220 (3700 անուն), օտար լեզուներով 529 (430 անուն) գիրք: Գրքերը զետեղված են 12 պահարաններում ` ըստ թեմաների . 2.Բանահյուսություն (ֆոլկլոր) - 1075 գիրք3.Բնական գիտություններ – 482 գիրք4.Ընդհանուր պատմություն –5875.Հայագիտություն – 742 գիրք6.Պատմություն – 416 գիրք7.Գրականություն օտար լեզուներով – 256 գիրք8.Գեղարվեստական գրականություն ռուսերեն լեզվով – 1204 գիրք9.Կովկասագիտություն – 657 գիրք10.Գեղարվեստական գրականություն հայերեն – 1500 գիրք11.Փիլիսոփայություն, կրոն, մանկավարժություն, բժշկություն – 601 գիրք12.Արվեստ - 416 գիրք13.Բառարաններ և հանրագիտարաններ – 251Գրադարանի առաջին գրքերից են Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին», Միքայել. Նալբա

նդյանի «Հյուսիսափայլ» ամսագիրը: Գրադարանում կան զգալի թվով հնատիպ ու հազվագյուտ գրքեր` ավետարաններ, շարականներ, ձեռագիր գրքեր: Տասնյակից ավելի գրքեր հանձնված են Մատենադարանին: Ամենահին հայերեն գրքերից են. Ներսես Շնորհալու «Հիսուս որդին» (Վենետիկ, 1660), «Նոր կտակարան» (Ամստերդամ, 1668), Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» (Ամստերդամ, 1669), «Գիրք, որ կոչի Հարանց վարք» (Կ. Պոլիս, 1720): Ամենահին ռուսերեն գրքերից են. “Сравнительный словарь всех языков и наречий„, (СПБ,1809г.), ” Мовсес Хоренаци. Армянская история„ (СПБ,1809г.), “Сборник актов, относящихся к обозрению истории армянского народа (1833-1838)„. Ամենահին օտարալեզու գրքերից են. Վիրգիլիուսի երկերի 1751 և 1754 թթ. Լատիներեն ու ֆրանսերեն հրատարակությունները, Պետերմանի «Հայերեն քերականություն» գիրքը լատիներեն, (1837թ.), Ձեռագիր պատմագիտական ուսումնասիրություն, հայերեն: 500-ից ավելի գրքերում կան բանաստեղծի մակագրությունները` ընդգծումներ, նշումներ, նոթաբեներ, փաստերի ճշտումներ և այլն, որոնք թույլ են տալիս դատելու Թումանյանի վերաբերմունքի մասին առանձին գրողների, դեպքերի, երևույթների նկատմամբ: Շատ են նաև հեղինակների ու հրատարակիչների ջերմ ու բարեկամական ձոներով` Բրյուսովից, Աղայանից, Իսահակյանից, Տերյանից… Այդ գրքերի թիվն անցնում է 260-ից: Կան նաև այլ անձանց ընծայագրված մոտ 100 գիրք, նշանավոր մարդկանց ընծայականներով:
Comments