top of page

Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամ

2002թ. ապրիլին ԱՄՆ-ի Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը Երևանում բացեց «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը»` ժամանակակից արվեստի թանգարան և մշակութային կենտրոն ստեղծելու նպատակով։ Հայաստանի Հանրապետությունը Գաֆէսճեան թանգարան հիմնադրամին տրամադրել է տարածք և մասնակիորեն կառուցապատված Կասկադի տարածքը։ Հիմնադրելով ԳԹՀ-ն` Ջերարդ Լ. Գաֆէսճեանը արվեստի գործերի իր մասնավոր հավաքածուն փոխանցել է թանգարանին, որը նախագծել է նյույորքցի ճարտարապետ Դեյվիդ Հոթսնը։

Ջերարդ Գաֆէսճեան թանգարանը ծառայելու է որպես գեղարվեստական ստեղծագործության և արտահայտչաձևերի ազգային կենտրոն և սերտորեն համագործակցելու է արվեստասեր համայնքի հետ։ Թանգարանի հիմնական ուղղվածությունը լինելու է համաշխարհային կերպարվեստը ներկայացնելը։

Ջերարդ Գաֆեսճյան: Ջերարդ Լևոնի Գաֆեսճյանը ծնվել է 1925 թվականին, Նյու Յորքի Բրուքլին թաղամասում։ Ծնողները Միացյալ Նահագներ են ներգաղթել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում տեղակայված ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմի կազմում՝ ծառայելով «Կորսեր III» զբոսանավի վրա, որը կառուցվել էր 1895թվականին՝ ավելի ուշ վերածվելով գեոդեզիական հետազոտություններ կատարող ռազմանավի։ Ծառայել է նաև «Անդրես» ամերիկյան ռազմանավի վրա։ Պատերազմից վերադառնալուն պես ամուսնացել է բուժքույր Քլեո Թոմասի հետ, որին հանդիպել էր պատերազմի ժամանակ։Գաֆեսճյանը ստացել է տնտեսագիտության և իրավաբանության բակալավրի աստիճան։ Սովորել է Հանթեր քոլեջում, ապա Սուրբ Հովհաննես համալսարանի Իրավագիտական բարձրագույն դպրոցում։ Եղել է Նյու Յորքի փաստաբանների ասոցիացիայի անդամ։1952 թվականին սկսել է մասնագիտական գործունեությունն աշխարհի առաջատար իրավաբանական տեղեկատվության ընկերություններից մեկում՝ West Publishing-ում, որպես իրավական հարցերով խմբագիր։ Ընկերության 100-ամյա պատմության մեջ նա դարձել է առաջին աշխատակիցը, ով մասնաճյուղից տեղափոխվել է Մինեսոտա՝ գլխավոր գրասենյակ, որտեղ ստանձնել է նույն ընկերության մի շարք ղեկավար պաշտոններ՝ ի վերջո դառնալով West Publishing ընկերության գործադիր փոխնախագահ և տնօրենների խորհրդի անդամ։Հիմնադրել և հաջողությամբ իրականացրել է «Արևմտյան արվեստը և իրավունքը» (West Art and the Law) ամենամյա ցուցահանդեսը։ Այդ նախաձեռնության համար արժանացել է «Գործարարությունը և արվեստը» պարգևի։1996 թվականի հունիսին սկսել է անձնական ներդրումների կառավարումն ու բարեգործական գործունեությունը։ Գաֆեսճյանի բարեգործական ջանքերի հիմնական առաքելությունը հայության բարեկեցությանն աջակցելն է եղել։Վաշինգտոնում եղել է Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, զգալի նվիրատվություն է կատարել թանգարանին ու ցեղասպանության զոհերի հուշակոթողի կառուցմանը։1996 թվականին Գաֆեսճյանը հիմնադրել է «Գաֆեսճյան Ընտանիք» հիմնադրամը։ ԳԸՀ-ի նպատակն է նպաստել հայ ազգի նկրտումներին՝ ցեղասպանության թողած ողբերգական հուշերի բեռը թեթևացնելու գործում։ «Գաֆեսճյան Ընտանիք» հիմնադրամը նախաձեռնել է նաև մի շարք նախագծեր, որոնց նպատակն է ստեղծել աշխատատեղեր և ապահովել կայուն տնտեսական ակտիվություն՝ վերականգնվող էներգետիկայի, ԶԼՄ-ների, ֆինանսական ծառայությունների, անշարժ գույքի զարգացման, համակարգչային ծրագրերի և հեռահաղորդակցության ոլորտներում ծրագրերի զարգացման և իրականացման համար։Ջերարդ Գաֆեսճյանի բարեգործական գործունեության ամենակարկառուն ձեռքբերումը Երևանի գլխավոր ճարտարապետական կառույցներից մեկի՝Կասկադի վերանորոգումն է եղել, որտեղ 2009 թվականին բացվեց Գաֆեսճյան արվեստի կենտրոնը։ Տարեկան ավելի քան մեկ միլիոն այցելու հյուրընկալող թանգարանը, որ կրում է իր հիմնադրի անունը, այսօր դարձել է քաղաքի կարևորագույն մշակութային կիզակետերից մեկը։ Ցուցադրելով իր մասնավոր հավաքածուն՝ Գաֆեսճյանը նպատակ ուներ արվեստի միջոցով նոր լույս տարածելու հայերի կյանքում[


НОВЫЕ ЗАПИСИ:
ПОИСК ПО КЛЮЧЕВЫМ СЛОВАМ:
Тегов пока нет.
bottom of page