top of page

Հայաստանի ազգային պատկերասրահ

Ազգային պատկերասրահը գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում: Հիմնվել է 1921թ., սակայն սև տուֆից կառուցված նախկին երկհարկանի շենքը երեսպատվել է ճերմակ քարով, իսկ բակում 1978թ. բարձրացել է ութհարկանի մասնաշենքը: Պատկերասրահն ստեղծել է հայկական, ռուսաստանյան և արևմտաեվրոպական կերպարվեստի հարուստ հավաքածու (ավելի քան 25 հազար ցուցանմուշ), անդամակցում է Կերպարվեստի թանգարանների համաշխարհային ընկերակցությանը: Շատ հայ արվեստագետներ առանձին աշխատանքներով և կամ ամբողջական հավաքածուներով հարստացրել են սրահը. Հակոբ Էքիզլեր (Էքիզլյան, Մոսկվա), Ռուբեն Քաթանյան (Մոսկվա), Վարվառա Քանանյան (Մոսկվա), Գրիգոր Զամբախչյան (Ռումինիա), Վարդան Բարաքյան (Ռումինիա), Տիգրան Խանքելեքյան (Ֆրանսիա-ԱՄՆ), Վահան Վահանյան

(Թիֆլիս), Հայկ Աղաբեկյան (Ֆրանսիա), Ռաֆայել Խերումյան (Ֆրանսիա), Աբրահամ Ջինջյան (Ֆրանսիա), Աղասի և Ազգանուշ Դարբինյաններ (Ֆրանսիա) և շատ ուրիշներ։ Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրության զգալի մասը ներկայացնում է հայ արվեստը, որն ընդգրկում է հին և միջնադարյան արվեստի ուրարտական որմնանկարների, Գառնու տաճարին կից բաղնիքի հատակի խճանկարի և միջնադարյան որմնանկարների ու մանրանկարչության բարձրարվեստ վավերագրական կրկնօրինակներ, 17-19-րդ դարերի եկեղեցական գեղանկարչություն, ձեռագիր մատյանների արծաթե պահպանակ կազմեր, խաչեր և այլն։ Ցուցադրությունը շարունակվում է հայ գեղանկարչության դասական (Հ. Հովնաթանյան, Հ. Այվազովսկի, Գ. Բաշինջաղյան, Փ. Թերլեմեզյան, Վ. Սուրենյանց, Ե. Նազարյանց, Վ. Մախոխյան և այլն) և 20-րդ դարի (Մ. Սարյան, Գ. Յակուլով, Վ. Գայֆեջյան, Ե. Թադևոսյան, Հ. Կոջոյան, Հ. Գյուրջյան, Է. Շահին, Հ. Զարդարյան, Է. Իսաբեկյան, Գ. Խանջյան, Մ. Ավետիսյան և այլն) մեծանուն վարպետների աշխատանքների ներկայացմամբ։

НОВЫЕ ЗАПИСИ:
ПОИСК ПО КЛЮЧЕВЫМ СЛОВАМ:
Тегов пока нет.
bottom of page